Իսմայել Բենասերը հրաժեշտի խոսք է հղել Զլատան Իբրահիմովիչին

«Միլանի» պաշտպան Իսմայել Բենասերը դիմել է իր թիմակից Զլատան Իբրահիմովիչին, ով որոշել է ավարտել կարիերան։

Շնորհակալություն ամեն ինչի համար, Զլատան: Միլանը կկարոտի քեզ, ֆուտբոլը կկարոտի քեզ»,- գրել է Բենասերը սոցցանցում։

41-ամյա Իբրահիմովիչը Իտալիայի առաջնության 38-րդ տուրի՝ «Վերոնայի» դեմ խաղից հետո (3:1) հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Հարձակվողը խաղացել է «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», «Միլանում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում» և «Լոս Անջելես Գելեքսիում»:

Իր կարիերայի ընթացքում նա հինգ անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն (երկու անգամ՝ «Միլանի» և երեք անգամ՝ «Ինտերի» հետ), չորս անգամ դարձել Ֆրանսիայի չեմպիոն, երկու անգամ՝ Նիդեռլանդների և մեկ անգամ՝ Իսպանիայի չեմպիոն։

Ֆուտբոլիստը նվաճել է նաև Եվրոպայի Լիգան, Հոլանդիայի գավաթը, Հոլանդիայի, Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի սուպերգավաթները, Անգլիայի Լիգայի գավաթը և Ֆրանսիայի լիգայի գավաթը։