Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ օրերս կարող է պայմանագիր ստորագրել նոր ակումբի հետ։
Ինսայդեր Մատեո Մորետտոյի խոսքով՝ Սաուդյան Արաբիայի պատվիրակությունն արդեն ժամանել է Փարիզ՝ գործարքը վերջնական տեսքի բերելու համար։ Գործարքը կարող է կայանալ առաջիկա 48 ժամվա ընթացքում։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Ալ-Հիլալը» կարող է նոր աշխատավայր դառնալ արգենտինացի 35-ամյա հարձակվողի համար։ Տարբեր աղբյուրների համաձայն, Լեոյի աշխատավարձը սաուդյան ակումբում կարող է կազմել տարեկան 400-ից 600 միլիոն եվրո:
Մեսսին իր վերջին երկու մրցաշրջաններն անցկացրել է ՊՍԺ-ում: Օրերս հայտարարվեց, որ հարձակվողը հեռանում է ակումբից ազատ գործակալի կարգավիճակում։