Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պայմանագիր կկնքի Սաուդյան Արաբիայի ակումբի հետ, հայտնում է OkDiario-ն։ Հրատարակության համաձայն՝ պայմանագիրը նախատեսված կլինի երեք տարով։ Ֆուտբոլիստը հույս ունի, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունում ավելի քիչ ծանրաբեռնվածություն կունենա, քան Լա Լիգայում։
Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է այս ամսվա վերջին և ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոդրիչը մոտ ժամանակներս նոր պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ։
Այս մրցաշրջանում 37-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: