ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է ամառային նախամրցաշրջանային շրջագայության մասին Ճապոնիայում։ Իր շրջանակներում թիմը կանցկացնի երեք հանդիպում։ Փարիզցիները կհանդիպեն «Ալ-Նասրին» (հուլիսի 25), «Սերեզո Օսակային» (հուլիսի 28) և «Ինտերին» (օգոստոսի 1)։
Այսպիսով, ստացվում է, որ հուլիսի 25-ին խաղադաշտում կարող են հանդիպել Լիոնել Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն։ Ճիշտ է, դրա համար արգենտինացին պետք է երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։
Նախօրեին Քրիստոֆ Գալտյեն հայտարարեց, որ շաբաթ օրը «Կլերմոնի» դեմ խաղը կլինի Մեսսիի համար վերջինը ՊՍԺ-ում։ Ակումբը չի հաստատել արգենտինացի հարձակվողի հեռանալը՝ ասելով, որ մարզիչը մտքում ունեցել է այս մրցաշրջանի վերջին հանդիպումը։