Հայտնի է, թե ով կարող է գլխավորել «Թոթենհեմը»

Ավստրալացի մասնագետ Անգելոս Պոստեկօղլուն, որն այժմ շոտլանդական «Սելթիկի» գլխավոր մարզիչն է, կարող է կարող է աշխատանքի անցնել Անգլիայում։ Նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի «Թոթենհեմը»։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Թոթենհեմը» բանակցություններ է սկսել Պոստեկոգլուի հետ հնարավոր համագործակցության համար: Անգելոսը համարվում է լոնդոնյան թիմի առաջնահերթ տարբերակ։

Նշենք, որ «Թոթենհեմի» ուշադրության կենտրոնում է նաև Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն։