«Միլանը» երկարաձգել է պայմանագիրը թիմի հարձակվող Ռաֆայել Լեաուի հետ։
Ինչպես հայտնում է լրագրող Անտոնիո Վիտելլոն իր Twitter-ում, այսօր ակումբը կհայտարարի 23-ամյա պորտուգալացու հետ նոր պայմանագիր երկարաձգման մասին։
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը։ Ազատման կետը պայմանագրում կազմում է 175 մլն եվրո, իսկ աշխատավարձը՝ 5 մլն եվրո գումարած բոնուսներ։
Հիշեցնենք, որ Լեաուն «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականի օգոստոսից։