Չավի․ «Ռաֆինյան չի վաճառվում»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է թիմի բրազիլացի հարձակվող Ռաֆինյա Դիասի մասին։

«Ռաֆինյան չի վաճառվում։ Նա կմնա ակումբում և օգուտ կտա մեզ։ Ինձ համար Ռաֆինյան թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է։ Ռաֆինյան տարբերություն է ստեղծում խաղադաշտում»,- Չավիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

26-ամյա բրազիլացին «Բարսելոնայի» շարքերը համալրել է անցած ամառ՝ «Լիդսից» 58 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։