«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքաբնակները» բանակցություններ են սկսել 29-ամյա խորվաթի գործակալների հետ։
Ակումբը ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ քննարկում է անձնական պայմանագրի պայմանները։
Հաղորդվում է, որ «Չելսին» պատրաստ է վաճառել Կովաչիչին, բանակցությունները կշարունակվեն առաջիկայում։
Կովաչիչի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
2022/23 մրցաշրջանում նա «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։