«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի կատալոնական թիմ հնարավոր վերադարձի մասին։
«Մեր երկրպագուները գրեթե ամեն խաղում վանկարկում են Մեսսիի անունը։ Ես սիրում եմ այս զգացողությունը, բայց հավատացեք, որ նրա վերադարձը 99 տոկոսով կախված է նրանից»,- Չավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին դեռ առաջարկ չի ստացել «Բարսելոնայից»։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հաջորդ ամիս։