«Լիվերպուլը» տրանսֆերային թիրախ ունի

Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Մանու Կոնեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացու անգլիական ակումբ տեղափոխվելու հավանականությունը գնահատվում է բարձր։ Ֆուտբոլիստն արդեն առաջարկ ունի «Լիվերպուլից»:

Նրա գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում նա գերմանական թիմի կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։