«Մանչեսթեր Սիթին» տրանսֆերային նպատակ ունի

«Ֆրայբուրգի» կիսապաշտպան Նոա Դարվիչը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է Bayern&Germany-ն։

Աղբյուրի համաձայն՝ Դարվիչի համար պայքարին կարող են միանալ ՊՍԺ-ն, «Արսենալը» և «Այաքսը»։

16-ամյա գերմանացու գործող պայմանագիրը «Ֆրայբուրգի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ձմեռը։

Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 11 հանդիպում, դարձել 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։