Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» պայմանագիր է կնքել «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Ժունիոր Էբիմբեի հետ:
22-ամյա կիսապաշտպանը, ով վարձավճարով հանդես էր գալիս «Այնտրախտում», այժմ պայմանագիր է կնքել ֆրանկֆուրտյան ակումբի հետ մինչև 2027 թվականի ամառը։ Գերմանական ակումբը ՊՍԺ-ին վճարել է 6,5 մլն եվրո։
2022/23 մրցաշրջանում Էբիմբեն բոլոր մրցաշարերում «Այնտրախտի» 28 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։