Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմ հրավիրել Յոզուա Կիմիխին

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կարող է տեղափոխվել Անգլիա, Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան տեղյակ է 28-ամյա ֆուտբոլիստի՝ «Բավարիայից» հեռանալու ցանկության մասին և ցանկանում է նրան հրավիրել իր թիմ։

«Բարսելոնան» նույնպես հետաքրքրված է գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով, բայց գտնվում է անբարենպաստ վիճակում, քանի որ չի կարող իրեն թույլ տալ Կիմիխին վճարել այնքան, որքան անգլիական ակումբը։

Բացի այդ, Կիմիխը շատ լավ հարաբերություններ ունի Գվարդիոլայի հետ։