«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտնել է, թե արդյոք Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:
«Լուիս Էնրիկեն հիանալի մարզիչ է, նա շատ լավ աշխատեց «Բարսելոնայում»: Բայց նա մտածում է Պրեմիեր Լիգայի մասին: Մենք կարող ենք նրան ասել, որ Անգլիայում սնունդը Նեապոլի նման չէ, և որ առավոտյան պատուհանը բացելիս կարող ես տեսնել մառախուղը, ոչ թե ծովածոցը։ Բայց սա շատախոսություն է: Պրեմիեր Լիգան ավելի գրավիչ առաջնություն է», – մեջբերում է Goal-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի մասնագետը չեմպիոնական մրցաշրջանի ավարտից հետո թիմի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Լուչանո Սպալետտիին։
Նշենք, որ Լուիս Էնրիկեի վերջին աշխատանքը Իսպանիայի հավաքականն էր։