Ռահիմ Ստերլինգ. «Նա կփոխի ֆուտբոլիստներին ֆիզիկապես և հոգեպես»

«Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Պոչետինոյի նշանակումը։

«Նա «Չելսիին» կվերադարձնի առաջատարությունը: Նա կփոխի ֆուտբոլիստներին ֆիզիկապես և հոգեպես։ Կարծում եմ՝ այստեղ բոլորը հարգելու են նրա անհատականությունը։ Սա այն է, ինչ մեզ պետք է, պատասխանատու մեկը:

Նրա մասին խոսվում է դեռևս «Թոթենհեմում» աշխատելու ժամանակից, և նա հենց այն մարդն է, ում պետք է»,- Ստերլինգի խոսքերն է մեջբերում Arab News-ը:

«Չելսին» Պրեմիեր Լիգայի 2022/23 մրցաշրջանն ավարտեց 12-րդ տեղում։ Սա ակումբի վատագույն արդյունքն է 1994 թվականից ի վեր, երբ նրանք զբաղեցրին 14-րդ հորիզոնականը։