«Չելսիի» ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Ռեյնջերսում»

«Չելսիի» պաշտպան Դյուժոն Ստերլինգը կարիերան կշարունակի «Ռեյնջերսում»։

Շոտլանդական ակումբը հայտարարել է, որ Ստերլինգը թիմին կմիանա հուլիսի 1-ին։ Նա չորս տարվա պայմանագիր է կնքել «Ռեյնջերսի» հետ։

Անցած մրցաշրջանում Ստերլինգը վարձավճարով հանդես է եկել «Սթոք Սիթիում» և Չեմպիոնշիփում անցկացրել 26 հանդիպում: