«Նապոլին» հետաքրքրված է «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերխիո Կոնսեյսաոյի նշանակմամբ, հայտնում է Il Mattino-ն։
Երեկ Լուչիանո Սպալետտին պաշտոնապես հաստատեց, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Նապոլիից», որում թիմը 1990 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացուն փոխարինելու գլխավոր թեկնածուներից մեկը Կոնսեյսաոն է։ 48-ամյա մասնագետի պայմանագրում ազատման կետը կազմում է 6 միլիոն եվրո։
Կոնսեյսաոն «Պորտուն» գլխավորում է 2017 թվականից։ Անցած մրցաշրջանում նրա թիմը Պորտուգալիայի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը։