ՊՍԺ-ն չի հրաժարվում ձեռք բերել «Բավարիայի» պաշտպան Լյուկա Էրնանդեսին, ով կարողանում է խաղալ ինչպես կենտրոնում, այնպես էլ պաշտպանության ձախ եզրում։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի կարծիքով՝ ֆուտբոլիստը չի շտապում երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ: ՊՍԺ-ն Էրնանդեսին շատ ավելի բարձր աշխատավարձ է առաջարկում, քան ֆրանսիացին ստանում է Մյունխենում: Սակայն փարիզյան ակումբը դեռ չի դիմել «Բավարիային» տրանսֆերային պաշտոնական առաջարկով։
Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։