«Չելսիի» վինգեր Քրիստիան Պուլիշիչը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում», հայտնում է ESPN-ը։
«Չելսին» ծրագրում է մեծ թվով տրանսֆերներ այս ամառ՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններին համապատասխանելու համար: Նրանցից մեկը կլինի 24-ամյա ամերիկացին։
«Չելսին» առաջարկել է նրա ծառայությունները եվրոպական մի քանի ակումբների, սակայն «Յուվենտուսը» համարվում է ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտ։ Հնարավոր գործարքը կարող է կազմել 20 միլիոն եվրո:
2019 թվականին «Չելսին» Դորտմունդի «Բորուսիային» ավելի քան 60 միլիոն եվրո վճարեց Պուլիշիչի համար։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: