Ռուսաստանի հավաքականի մամուլի ծառայությունը չի անտեսել այն փաստը, որ Լոնդոնի «Արսենալը» ջնջել է թվիթը, որում ակումբը շնորհավորել է Անդրեյ Արշավինին ծննդյան օրվա առթիվ։
Մայիսի 29-ին «Արսենալի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը դարձավ 42 տարեկան։
«Դուք կարող եք ջնջել գրառումը, բայց չեք կարող ջնջել ձեր պատմությունը»,- ասվում է Ռուսաստանի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում։