Գրեհեմ Փոթերը կվերադառնա մարզչական աշխատանքի

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը պատրաստվում է գլխավորել «Քրիսթալ Փելասը», հայտնում է Foot Mercato-ն: Ըստ աղբյուրի՝ կողմերը բանակցում են, գործարքը մոտ է ավարտին:

Անցած մրցաշրջանում «Քրիսթալ Փելասը» զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը Պրեմիեր Լիգայում:

48-ամյա Փոթերը գլխավորել է «Չելսին» 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի ապրիլը։

Նրա գլխավորությամբ թիմը 31 խաղում կրել է 11 պարտություն։