Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է կիսապաշտպան Էդեն Ազարի ապագայի մասին մադրիդյան ակումբում։
«Ազարը պայմանագիր ունի, և դա նշանակում է, որ նա կմնա: Եթե նա դժգոհ է, պետք է ակումբից խնդրի, որ իրեն բաց թողնեն, իսկ եթե երջանիկ է, թող մնա ինչպես բոլորը»,- ասել է մարզիչը։
32-ամյա բելգիացին Մադրիդում հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա բելգիացին «Ռեալի» կազմում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: