Կառլո Անչելոտին խոսել է Էդեն Ազարի ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է կիսապաշտպան Էդեն Ազարի ապագայի մասին մադրիդյան ակումբում։

«Ազարը պայմանագիր ունի, և դա նշանակում է, որ նա կմնա: Եթե ​​նա դժգոհ է, պետք է ակումբից խնդրի, որ իրեն բաց թողնեն, իսկ եթե երջանիկ է, թող մնա ինչպես բոլորը»,- ասել է մարզիչը։

32-ամյա բելգիացին Մադրիդում հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա բելգիացին «Ռեալի» կազմում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: