Ռանդալ Կոլո-Մուանին այս ցուցանիշով լավագույնն է Բունդեսլիգայում

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին դարձել է Գերմանիայի առաջնության ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը «գոլ + փոխանցում» համակարգով։

Նա կատարել է 26 արդյունավետ գործողություն (15 գոլ և 11 փոխանցում) և մեծ առավելություն ունի ամենամոտ մրցակցի՝ Ջամալ Մուսիալայի նկատմամբ։

Մյունխենցիների երիտասարդ ֆուտբոլիստն կատարել է 22 արդյունավետ գործողություն։

Երրորդ տեղը կիսում են երկու ֆուտբոլիստներ՝ Բրեմենի «Վերդերի» հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը և «Բորուսիայի Գլադբախի» կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը, երկուսն էլ՝ կատարել են 21 արդյունավետ գործողություն։