«Ֆլամենգոն» կաջակցի Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին Բրազիլիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Կրուզեյրոյի» դեմ խաղում։
22-ամյա բրազիլացու նախկին ակումբը տիտղոսային հովանավորի փոխարեն մարզաշապիկի վրա կտեղադրի «Մենք բոլորս Վինիսիուսի հետ ենք» մակագրությունը։
Վինիսիուսը «Ֆլամենգոյի» սան է և թիմում խաղացել է 2017-2018 թվականներին, որից հետո տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։