Սամուել Ումտիտին բարկացել է լրագրողների վրա

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին, ով վարձավճարով հանդես է գալիս «Լեչեում», հերքել է այն լուրերը, թե կատալոնական ակումբում անցկացրած ժամանակը բանտ է անվանել։

«Բոլոր լրագրողներին, թերթերին… Եթե թարգմանության հարցում օգնության կարիք ունեք, հաջորդ անգամ զանգահարեք ինձ: Շատ շնորհակալություն», – գրել է ֆուտբոլիստը Twitter-ում:

29-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Լեչեի» կազմում անցկացրել է 23 հանդիպում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: