Հայտնի է, Պրեմիեր Լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը։

22-ամյա նորվեգացին առաջին տեղն է զբաղեցրել քվեարկության ժամանակ, որն անցկացրել է Պրեմիեր Լիգան։

Հոլանդը «Մանչեսթեր Սիթիին» միացավ Դորտմունդի «Բորուսիայից» 2022 թվականի հուլիսին՝ Անգլիայում իր նորամուտը նշելով 2022/23 թվականներին։ Պրեմիեր լիգայի 35 խաղում հարձակվողը խփել է 36 գոլ և սահմանել մրցաշարային նոր ռեկորդ։