«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անտոնին վնասվածք ստացավ ու փոխարինվեց

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անտոնին վնասվածք է ստացել ԱՊԼ-ի 32-րդ տուրի՝ «Չելսիի» հետ հետաձգված խաղում։

23-ամյա բրազիլացին վնասվածք է ստացել հանդիպման 26 րոպեին՝ «Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբայի հետ բախվելուց հետո։

Արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը պատգարակով լքել է խաղադաշտը՝ ձեռքերով փակելով դեմքը։ Նրան փոխարինել է Մարկուս Ռեշֆորդը։

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջին խաղակեսից հետո 2:0 հաշվով հաղթում է «Չելսիին»: Հանդիպումը տեղի է ունենում Մանչեսթերում՝ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Անտոնին «կարմիր սատանաների» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։