Մարկուս Թյուրամի համար երկու գրանդ կպայքարի

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամը կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում կամ Ա Սերիայում։

Ֆրանսիացին չի երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է հունիսին, ուստի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա կտեղափոխվի նոր ակումբ՝ ազատ գործակալի կարգավիճակով։ 25-ամյա ֆուտբոլիստի համար պայքարը շարունակվում է ձմռանից, և այս պահին կա երկու հիմնական հավակնորդ՝ Մադրիդի «Ատլետիկոն» և Միլանի «Ինտերը»:

Մարկուս Թյուրամն ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայի 29 խաղում դարձել է 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։