Բենժամեն Պավարի ծառայություններով մի շարք գրանդներ են հետաքրքրվում

Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Kicker-ը:

Պաշտպանի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Նրա ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտերը», կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»:

Ընթացիկ մրցաշրջանում Պավարը «Բավարիայի» կազմում մասնակցել է 42 խաղի, խփել 7 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: