Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն կարող է միանալ Մյունխենի «Բավարիային», գրում է Bayern & Germany-ն:
Գերմանական գրանդը առաջիկա ամռանը ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանությունը և 28-ամյա ֆրանսիացին համարվում է ակումբի հիմնական թեկնածուն:
Ընթացիկ մրցաշրջանում Ռաբիոն «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 46 խաղի, խփել 11 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: