«Բարսելոնայի» առանցքային պաշտպանը ցանկանում է լքել թիմը

«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն ցանկանում է հեռանալ ակումբից, հայտնում է Sport.es-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա ֆրանսիացուն դուր չի գալիս, որ նրան հիմնականում օգտագործում են պաշտպանության աջ եզրում։ Կունդեն ցանկանում է խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում։

Կատալոնական ակումբը կհամաձայնի վաճառել ֆրանսիացուն, եթե ստանա նվազագույնը 80 մլն եվրոյի առաջարկ:

Հիշեցնենք, որ Կունդեն «Բարսելոնա» է տեղափոխվել «Սևիլիայից»՝ 2022 թվականի հուլիսին։

2022/23 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրած 38 խաղում խփել է 1 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

Transfermarkt պորտալը Կունդեի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։