Կիլիան Մբապպեն կողմնորոշվել է իր ապագայի հարցում

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն չի պատրաստվում ակտիվացնել փարիզյան ակումբի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու տարբերակը, հայտնում է L’Equipe-ը։

Հարձակվողի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը, և ներառում է Մբապպեի խնդրանքով ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակը, սակայն նա չի ցանկանում դա անել:

Այսպիսով, 2024 թվականի հուլիսի 1-ից Մբապպեն կկարողանա բանակցել այլ ակումբների հետ։

Միևնույն ժամանակ, դա չի նշանակում, որ ֆրանսիացին անպայման կհեռանա ՊՍԺ-ից, նա կարող է երկարաձգել պայմանագիրը: