Գրանիտ Ջակա. «Ուզում եմ առավելագույնս վայելել այս ժամանակը»

«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական չի հերքել, որ մեկ քայլ է հեռու Լևերկուզենի «Բայեր» տեղափոխվելուց։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ շվեյցարացին «դեղագործների» ճամբարը կհամալրի 15 միլիոն եվրոյի դիմաց։

«Դուք, հավանաբար, լսել եք վերջին շաբաթների ընթացքում պտտվող խոսակցությունները։

Կարծում եմ՝ երկրպագուներն արժանի են իմանալու ճշմարտությունը, ինչպես և ես։

Ուզում եմ առավելագույնս վայելել այս ժամանակը: Դեռ մեկ շաբաթ այստեղ կլինեմ», -ասել է կիսապաշտպանը: