Չավի Էրնանդես. «Շատ բան կախված կլինի նաև անձամբ Լիոնելի ցանկությունից»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը վստահ չէ, որ Լիոնել Մեսսին առաջիկայում կվերադառնա թիմ։

Կատալոնական ակումբի մարզիչը հասկացրել է, որ արգենտինացու վերադարձը «Կամպ Նոու» կախված է բազմաթիվ գործոններից։

«Մեսսիի վերադարձն այժմ օդում կախված է: Այս իրադարձությունը կախված է բազմաթիվ գործոններից. Նա հիանալի ֆուտբոլիստ է և իմ ընկերը։

Շատ բան կախված կլինի նաև անձամբ Լիոնելի ցանկությունից»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին։