ՊՍԺ–ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվային, հայտնում է Le Parisien-ը:
Աղբյուրի համաձայն՝ փարիզցիների ղեկավարությունը պորտուգալացուն համարում է թիվ մեկ նպատակը՝ փոխարինելու Լիոնել Մեսսիին, ում պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին։
Այս մրցաշրջանում 28-ամյա պորտուգալացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: