Ֆիլ Ջոնսը կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

31-ամյա անգլիացին կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա պայմանագիրը մանկունիանցիների հետ ավարտվում է ամռանը։

Ջոնսը վերջին անգամ խաղադաշտում խաղացել է 2022 թվականի մայիսին։ Նա «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականից։

Այս ընթացքում պաշտպանը թիմի կազմում անցկացրել է 229 հանդիպում, դարձել 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։