ՊՍԺ-ն փոխարինող է գտել Լիոնել Մեսսիին

ՊՍԺն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվային, հայտնում է Le Parisien-ը:

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիների ղեկավարությունը պորտուգալացուն համարում է թիվ մեկ նպատակը՝ փոխարինելու Լիոնել Մեսսիին, ում պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին։

Այս մրցաշրջանում 28-ամյա պորտուգալացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: