Ժուաու Կանսելուն կվերադառնա «Մանչեսթեր Սիթի»

Մյունխենի «Բավարիան» որոշել է չգնել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժուաու Կանսելուի տրանսֆերային իրավունքները, ով վարձավճարով հանդես է գալիս մյունխենյան ակումբում։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգն իր Twitter-ում հայտնում է, որ «Բավարիան» պատրաստ չէ պորտուգալացու համար վճարել 70 միլիոն եվրո: Ուստի ֆուտբոլիստը վարձավճարի ավարտից հետո  կվերադառնա «Մանչեսթեր Սիթի»։

Այս մրցաշրջանում Կանսելուն «Բավարիայի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։