Պաշտպան Ռաֆայել Գերեյրուն, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կլքի Դորտմունդի «Բորուսիան», հայտնում է Sport1-ը:
29-ամյա պորտուգալացու պայմանագիրը «իշամեղուների» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։
Ակումբը որոշ ժամանակ առաջ ֆուտբոլիստին առաջարկել է երկարաձգել համագործակցությունը, սակայն դեռևս պատասխան չի ստացել։
«Բորուսիան» պատրաստ չէ բարձրացնել Գերեյրուի աշխատավարձը և նրան առաջարկել է տարեկան մոտ 5 միլիոն եվրո, սակայն ֆուտբոլիստին նման պայմանները չեն բավարարում. ուստի նա ցանկանում է հեռանալ: