Ժոան Լապորտա. «Նրա աշխատանքը շատ ընդհանրություններ ունի Պեպի դարաշրջանի առաջին փուլի հետ»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վստահ է, որ կերկարաձգի պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ:

«Ոչ մի խնդիր չի լինի։ Նա ակումբի մարդ է և հիանալի հասկանում է այն հանգամանքները, որոնցում հայտնվել է ակումբը, ինչպես նաև հասկանում է, որ ցանկանում ենք որ նա մնա։

Նրա աշխատանքը շատ ընդհանրություններ ունի Գվարդիոլայի դարաշրջանի առաջին փուլի հետ»,- ասել է Լապորտան: