ՈւԵՖԱ-ն նշանակել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղերի մրցավարներին

ՈւԵՖԱ-ն նշանակել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղերի մրցավարներին։

Մայիսի 16-ին կայանալիք «Ինտեր» – «Միլան» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիական մրցավարական թիմը՝ գլխավոր մրցավար՝ Կլեման Տուրպին, մրցավարների օգնականներ՝ Նիկոլաս Դանո և Բենջամին Փեյջ։ Չորրորդ մրցավարը Ստեֆանի Ֆրապարտն է: VAR-ում կլինեն Ժերոմ Բրիսարդը և Բենուա Միլոն։

Մայիսի 17-ին Մանչեսթերում կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» հանդիպումը կսպասարկի Լեհաստանի մրցավարական թիմը՝ գլխավոր մրցավարն է Շիմոն Մարչինյակը, նրա օգնականները՝ Պավել Սոկոլնիչկին, Տոմաշ Լիստկևիչը։ Չորրորդ մրցավարը ռումինացի Իշտվան Կովաչն է։ VAR-ը կգլխավորեն լեհեր Տոմաշ Կվյատկովսկին և Բարտոշ Ֆրանկովսկին։

Նշենք, որ կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներում «Ինտերը» արտագնա հաղթանակ է տարել 2-0 հաշվով, իսկ «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի են խաղացել 1-1 հաշվով։