Ֆերլան Մենդիին կարող է հեռանալ թիմից մրցաշրջանի ավարտից հետո

Մադրիդի «Ռեալը» պաշտպան Ֆերլան Մենդիին կարող է հեռանալ թիմից մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է SPORF-ը:

Մենդին «Ռեալ» է տեղափոխվել «Լիոնից» 2019 թվականի ամռանը՝ 48 միլիոն եվրոյի դիմաց։ Դրանից հետո 27-ամյա ֆրանսիացին մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 131 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսի 30-ին։

Նշվում է, որ Մենդիի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»։