36-ամյա Ուգո Լյորիսը կլքի «Թոթենհեմը»

Ֆրանսիացի 36-ամյա դարպասապահ Ուգո Լյորիսը կլքի «Թոթենհեմը», հայտնում է Lequipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ դարպասապահը պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը ընթացիկ մրցաշրջանի վերջում։ Լյորիսի կարիերան շարունակելու տարբերակների թվում է Սաուդյան Արաբիայի առաջնությունը։

Նշվում է, որ ակումբներից մեկը պատրաստ է ֆրանսիացուն շահավետ պայմանագիր առաջարկել։

Նշենք, որ Լյորիսը «Թոթենհեմի» գույները պաշտպանում է 2012 թվականից։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է չորս միլիոն եվրո: