«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է հարձակվող Մարկուս Ռեշֆորդի առողջական վիճակի մասին հարցին։
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել «կարմիր սատանաների» վերջին խաղը «Վուլվերհեմփթոնի» դեմ (2:0):
«Ռաշֆորդը շարունակում է վերականգնվել, քանի դեռ չենք կարող հույս դնել նրա վրա: Այժմ մենք պետք է կենտրոնանանք նրանց վրա, ովքեր կարող են խաղալ։
Չգիտեմ, թե երբ Ռեշֆորդը կվերադառնա»,- ասել է մարզիչը։