«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խոսել է Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգրի համար պայքարի մասին։
«Մենք տանը ավելի լավ ենք խաղում, քան դրսում: Եթե հաղթենք հաջորդ արտագնա խաղում, ապա հիանալի կավարտենք մրցաշրջանը:
Երկու հանդիպումներում պարտվեցինք, բայց բնավորություն ցույց տվեցինք «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում։
Մենք ցանկանում ենք հաղթել մնացած հանդիպումներում»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը։