Կառլո Անչելոտտի. «Բոլոր մարզիչները բողոքում են օրացույցից, և ինչ-որ մեկը պետք է ինչ-որ բան անի ապագայում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի բողոքի մասին՝ կապված թիմի բարդ գրաֆիկի հետ:

«Գվարդիոլան դժգոհեց օրացույցի չափազանց խիտ լինելուց: Առաջին խաղում մենք քիչ հանգստով խաղացինք, և հիմա նրանց հերթն է։ Ժամանակացույցը կատարյալ չէ, այսքանը:  Նրանց համար ավելի լավ էր խաղալ շաբաթ օրը, քան կիրակի օրը, և այս հարցում նրանք իրավացի են։ Չգիտեմ, թե ինչու մենք առաջին հանդիպումն անցկացրինք երեքշաբթի, ոչ թե չորեքշաբթի։ Բոլոր մարզիչները բողոքում են օրացույցից, և ինչ-որ մեկը պետք է ինչ-որ բան անի ապագայում»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում «Ռեալի» մամուլի ծառայությունը։