Դիեգո Սիմեոնեն միայն մեկ պայմանով կմնա Մադրիդի «Ատլետիկոյում»

Մադրիդի «Ատլետիկոն» ամենայն հավանականությամբ կերկարաձգի աշխատանքային պայմանագիրը գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ։

Ինչպես հայտնի է դարձել As-ին, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մադրիդցիների ղեկավարությունը հանդիպում կունենա 53-ամյա մասնագետի հետ, որում նախատեսվում է քննարկել արգենտինացու ապագան։ Աղբյուրի համաձայն՝ Սիմեոնեն պատրաստ է շարունակել ղեկավարել «Ատլետիկոն», եթե ղեկավարները նրան երաշխավորեն խոշոր տրանսֆերային արշավ առաջիկա ամռանը:

Մարզչի և ակումբի միջև գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: