Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին կարող է կարիերան շարունակել «Արսենալում», հայտնում է The Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ հնարավոր գործարքի գումարը կկազմի 20 մլն եվրո։
Մենդին Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:
Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 25 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում: