Մյունխենի «Բավարիայի» մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ լեհ Ռոբերտ Լևանդովսկու հեռանալուց հետո թիմը չունի գոլահար կենտրոնական հարձակվող:
«Այժմ «Բավարիան» այնքան գոլեր չի խփում, որքան նախկինում: Մենք կարոտում ենք Ռոբերտին և նրա 40 գոլերը որը խփում էր մեկ մրցաշրջանում։
Եթե նայեք «Ռեալին» կամ «Մանչեսթեր Սիթիին», ապա նրանք հարձակման գծում ունեն այդպիսի ֆուտբոլիստներ»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
Այս մրցաշրջանում կամերունցի Էրիկ Չուպո-Մոտինգը խաղում է «Բավարիայի» հարձակման առաջնագծում: 34-ամյա հարձակվողը Բունդեսլիգայում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։